Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդը. հայտնաբերվել է գրիչ-հրազեն
Sep 16, 2021
1 min read

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Ավոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Ալեքսանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments