top of page

Խոջավենդի ականապատ տարածքում հրդեհ է բռնկվել. Ադրբեջանը գործի է դրել ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ

Jul 24, 2021
1 min read


Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ թեժ գծին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի գյուղերից մեկի մոտակայքում։ Հրդեհը բռնկվել է ականապատված լեռնային տեղանքում՝ մասնակի անտառային հատվածում։ Պատերազմից հետո այդ տարածքն անցել է հակառակորդին։

Ինչպես հաղորդում են haqqin.az-ը՝ գերատեսչությունում հրդեհի մարման համար անմիջապես գործի են դրվել արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հրդեհը մարվել է, կանխվել է դրա տարածումը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page