Հրդեհն այս պահին էլ շարունակվում է տարածվել․ Գեղամասարի համայնքապետ
- Sep 2, 2021
- 1 min read

Ադրբեջանցիների հրահրած հրդեհն այս պահին էլ շարունակվում է տարածվել։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանի խոսքով՝ հրդեհվել են Կութ, Ազատ, Նորաբակ և Սոթք համայնքների վարչական տարածքում գտնվող խոտհարքներն ու արոտավայրերը։ «Վստահաբար կարող եմ ասել, որ հրդեհի պատճառը թշնամին է, նրանք են այրում խոտը։ Գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Հերիք չէր, որ թշնամին կրակում էր հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, հիմա էլ մարդիկ չեն կարողանալու առանց այն էլ չորային տարում անասուններին կերով ապահովել»,- ասաց Ավետյանը։ Հարցին՝ հրդեհն ադրբեջանական կողմում չի՞ տարածվել, Ավետյանն արձագանքեց․
«Հնարավոր է՝ տարածվել է, բայց քիչ, քամին իրենց կողմից մեր կողմ է փչում, ու կրակը մեր ուղղությամբ է խորանում»։
Ավետյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ այս պահին արդեն այրվել է 400 հա խոտածածկ տարածք։


























Comments