Խոշոր հրդեհ՝ Գրիբոյեդովի փողոցում գտնվող կահույքի արտադրամասում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ
Sep 14, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, և այս պահին մեծ թվով հրշեջներ և կահույքի արտադրամասի աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments