top of page

Հրդեհ Գուգարք գյուղում

Oct 2, 2021
1 min read


Հոկտեմբերի 2-ին, ժամը 07։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է չշահագործվող տնակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի չշահագործվող վագոն-տնակում և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 09։25-ին։ Այրվել են վագոն-տնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 27 քմ) և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինության երկրորդ հարկը (մոտ 48 քմ)։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page