top of page

Հրդեհ Կարճևան գյուղում. տուժածներ չկան

Jan 15, 2022
1 min read


Հունվարի 14-ին, ժամը 16:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճևան գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Ագարակի հրշեջ-փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում (մոտ 40 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page