top of page

Թշնամու արձակած կրակոցներից Արցախում հրդեհ է բռնկվել

Aug 18, 2021
1 min read


Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, թշնամու արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։


Ինչպես հայտնում է աղբյուրը՝ թշնամու կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:


Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page