top of page

Հրդեհ՝ Էջմիածնում․ հայտարարվել է բարդության «թիվ 2 կանչ»

Aug 30, 2021
1 min read


Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։14-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է խոտ։



Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են երկհարկանի շինության տանիքը (մոտ 50 քմ) և մոտակայքում կուտակած անասնակեր (մոտ 4 տ)։


Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մակուսացվել է ժամը 14։57-ին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page