top of page

Հրդեհ է բռնկվել Հացավան գյուղում

Aug 12, 2021
1 min read


Օգոստոսի 12-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։52-ին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page