top of page

Հունաստանում շարունակում են մոլեգնել հրդեհները

Aug 20, 2021
1 min read

Աթենքից հյուսիս-արևմուտք գտնվող անտառային խոշոր հրդեհը կարծես թե հաջողվում է կառավարել, չնայած հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ, տեղեկացնում է AP-ը։


Աթենքից մոտ 60 կիլոմետր հեռու գտնվող Վիլիա գյուղի մոտ բռնկված հրդեհը սկսվել էր երկուշաբթի, և սա հարյուրավոր անտառային հրդեհներից մեկն է, որոնք մոլեգնում են ամբողջ Հունաստանում այս ամիս։


Ուրբաթ առավոտյան 461 հրշեջ, այդ թվում 143-ը Լեհաստանից, 166 տրանսպորտային միջոց, չորս ինքնաթիռ և չորս ուղղաթիռ, պայքարում են հրդեհի դեմ։


Քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հայտարարել է, որ հրդեհների «մեծ մասը» տեղայնացվել է, բայց հրդեհը դեռ մարված չէ։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page