Ուրցաձորում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. առկա են ծխացող օջախներ
Aug 15, 2021
1 min read

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։
Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ հրդեհը երեկ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։























Comments