top of page

Հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղում

  • Sep 11, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին մոտակա խորդանոցում (մոտ 100 քմ):


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 19:52-ին: Այրվել են փայտե արկղեր (մոտ 80 հատ), խորդանոցի փայտե կառուցատարրեր (մոտ 30 քմ) և 15 պտղատու ծառ՝ մասամբ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page