Սասունիկ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվել է կուտակած խոտ
- Aug 10, 2021
- 1 min read

Օգոստոսի 10-ին` ժամը 18։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակած խոտ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:35-ին: Այրվել է մոտ 80 հակ կուտակած անասնակեր։


























Comments