Հրդեհ Խարբերդի ամառանոցներից մեկում
- Aug 25, 2021
- 1 min read

Օգոստոսի 24-ին, ժամը 19:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 29-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։27-ին, մարվել՝ 22։40-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 16 գ.մ), տանը կից անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և անասնակեր (50 հակ):


























Comments