top of page

Հրդեհ՝ բնակելի շենքի տանիքում

  • Aug 16, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 15-ին ժամը 16:29-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Մ.Մաշտոցի 3 հասցեում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության ԱԻՊԾ-ից:


Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 4 մարտական հաշվարկ՝ մեկ ավտոսանդուղք, և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:


Հաղորդագրությունը փոխանցվել է նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, ԱՆ «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ին:


Անհրաժեշտության դեպքում հրշեջ փրկարարներին ջրով ապահովելու նպատակով կանչի վայր է եկել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ավտոմեքենան:


Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ:


Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18 :04-ին մարվել՝ ժամը 19:00-ին:

Դեպքի վայրում աշխատել են ՆԳ նախարարության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը:


Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page