Հրդեհ` «Աստղիկ» ԲԿ-ին հարակից տներից մեկում
- Jul 3, 2021
- 1 min read

Հուլիսի 3-ին՝ ժամը 04:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, հրդեհը բռնկվել է Դանիել Վարուժանի փողոցում գտնվող տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:31-ին: Այրվել են տան հյուրասենյակը, ճաշասենյակը և միջանցքը (ընդհանուր՝ 70 քմ )՝ գույքով։


























Comments