Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Jul 6, 2021
- 1 min read

Ուշադրություն.
Հուլիսի 6-11-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 6-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


























Comments