Այրվել են կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և 4000 քմ խոտածածկույթ
Sep 18, 2021
1 min read

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Դառգետ» գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել են կայանած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և 4000 քմ խոտածածկույթ։























Comments