top of page

Բջնիում հրդեհ է բռնկվել

  • Sep 12, 2021
  • 1 min read

ree

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 12-ին, ժամը 12:13-ին ահազանգ է ստացել, որ Բջնի գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:


Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, հրդեհը բռնկվել է 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:


ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկների ուժերով հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և մոտ 320 հակ անասնակեր։


Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page