top of page

Հրդեհ՝ Գրիբոյեդովի փողոցում

  • Sep 14, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստում։


Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։57-ին, մարվել՝ 15։34-ին։ Այրվել են փաթեթավորած և պահեստավորած շինարարական դետալներ և տնտեսական գույք՝ ամբողջությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page