top of page

Հրդեհ Երևանի Շահումյան փողոցում

  • Nov 18, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 18-ին` ժամը 05։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտակայքում գտնվող շինությունում: Այդ մասին հայտնում եմ ՀՀ ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 06:08-ին: Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը (15 քմ) և կենցաղային իրեր (3 քմ):

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page