Հարևան երկրից հրդեհի ներթափանցման դեպքերը ՀՀ սահմանից ներս կանխվում են․ ԱԻՆ ներկայացուցիչ
- Aug 18, 2021
- 1 min read
Updated: Aug 19, 2021

«Հարևան երկրից հրդեհի ներթափանցման դեպքեր են արձանագրվում, և հսկողություն է իրականացվում նաև պետական սահմանի հարակից անտառային ու բուսածածկ տարածքների նկատմամբ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը։
Հարցին՝ սահմանային հատվածում հրդեհների մարման աշխատանքներին թշնամու առկայությունը արդյոք խոչնդո՞տ չէ, Սարոյանը պատասխանեց․
«Իհարկե, առաջին նախապայմանը հրշեջ փրկարարի անվտանգությունն է։ Մեր օրենքները սահմանում են, որ, եթե հրշեջ փրկարարին վտանգ է սպառնում հրդեհի հատվածում փրկարարական աշխատանքների ժամանակ, մենք այդ աշխատանքները չենք իրականացնում։ Ներկա պահին այդպիսի իրավիճակներ գրեթե չունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments