top of page

Հրդեհ՝ Մեծամորի բնակելի շենքերից մեկում

  • Sep 29, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակելի նկուղային հարկում. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին թաղամասի շենքերից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:58-ին: Այրվել են երկու բնակարանների տանիքի (մոտ 100 քմ) փայտյա կառուցատարրերը, բնակարաններից մեկի ննջասենյակը (մոտ 20 քմ), խոհանոցը (մոտ 15 քմ)՝ գույքով և կուտակած փայտ (մոտ 3 խմ):

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page