top of page

Հրդեհ` Մուշավան թաղամասում

  • Sep 21, 2021
  • 1 min read

ree

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18։06-ին։ Այրվել է մոտ 28 հա խոտածածկույթ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page