top of page

«Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել Նորաբակի ուղղությամբ․ 4 օր է՝ հրդեհը չի մարվում»․ գյուղապետ

  • Sep 2, 2022
  • 1 min read

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները։


Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը 24TIME.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․


«Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ»


Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։ Վազգեն Ասատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք թշնամին չի՞ կրակում այս օրերին

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page