Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը
- Sep 2, 2021
- 1 min read

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը։
Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանցիներն առաջին անգամը չէ, որ դիմում են նման քայլի։ Հուլիսի 19-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել Արարատի մարզի Երասխի սահմանային հատվածում։
Հրդեհվել էր միջդիրքային հատվածը։ Հրազենային ոչ ծանր վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։


























Comments