Հրդեհ Վահագնի թաղամասում
- Jun 12, 2021
- 1 min read

Հունիսի 11-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Հար Մարկետ» մթերային խանութում (մոտ 150 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։
Այրվել են «Հար Մարկետ» մթերային խանութի մոտ 130 քմ հատվածը, 400 հակ անասնակեր, մոտակայքում կայանած «Nissan Tiida» և «Nissan Versa» մակնիշների ավտոմեքենաները։




























Comments