Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում
- Aug 25, 2021
- 1 min read

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։
Ժամը 21։00-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում իրականացվում են մարման աշխատանքներ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն՝ փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Կոտայքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։


























Comments