Զորավան-Արագյուղ ավտոճանապարհին այրվել է մոտ 160 հակ անասնակեր
- Aug 16, 2021
- 1 min read

Օգոստոսի 16-ին, ժամը 05։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան-Արագյուղ ավտոճանապարհին այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:53-ին, մարվել՝ 10։30-ին։ Այրվել է մոտ 160 հակ անասնակեր։
Comments