Հրետանավորները վարժանքներ են անցկացրել
- Nov 8, 2021
- 1 min read

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։
Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները։


























Comments