top of page

Հրշեջները մարել են Երևանի Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը

Oct 27, 2021
1 min read


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 27-ին, ժամը 13։20-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Նշվում է, որ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ 16։50-ին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page