top of page

Հռոմի մոտակայքում 1 եվրոյով տներ են վաճառվում

Aug 23, 2021
1 min read

Հռոմի մոտակայքում՝ Մաենզա քաղաքում 1 եվրոյով տներ են վաճառվում, դա լավ հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նոր կյանք սկսել երկրի հեռավոր անկյուններում։ Այդ մասին հայտնում է CNN-ը։


Պատմական այս տարածքում, որտեղ ժամանակին հովիվներն ու հնագույն ցեղերն էին ապրում, այժմ տասնյակ լքված տներ կան։


Քաղաքապետ Կլաուդիո Սպերդուտին նշել է, որ «վերածննդի» ծրագիր է սկսում, որպեսզի նոր շունչ տա քաղաքին։


Գնորդների համար այժմ հասանելի է 100 լքված տուն, և տները գնելու առաջին փուլի վերջնաժամկետն օգոստոսի 28-ն է։


Նրանք, ովքեր ցանկանում են Մաենզայում շինություն գնել, պարտավորվելու են վերանորոգել այն 3 տարվա ընթացքում և 5000 եվրոյի ավանդի երաշխիք տալ, որը կվերադարձվի վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո։


Գնորդները նաև պետք է նշեն, թե տվյալ տունը ձեռք բերելուց հետո ինչ նպատակով են այն օգտագործելու։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page