top of page

Հռոմի Կոլիզեումը առաջին անգամ հանրության առաջ կբացի ստորգետնյա հատվածը

Jun 26, 2021
1 min read

Ասում են՝ որոշ բաներ չեն փոփոխվում Հռոմում: Այժմ, սակայն, Կոլիզեումն ապացուցում է հակառակը՝ հանրության առաջ բացելով հինավուրց կառույցի ստորգետնյա հատվածը, այս մասին գրում է CNN-ը:


Սա աննախադեպ է ոչ միայն այն պատճառով, որ 2000 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն է ներկայացվում Կոլիզեումի «սիրտը» համարվող հատվածը, որտեղ գլադիատորներն ու կենդանիները սպասում էին իրենց մարտին, այլ՝ հուշահամալիրի պատմության մեջ առաջին անգամ զբոսաշրջիկներին կթույլատրվի այցելել այդ վայր:

Իտալիայի մշակույթի նախարարությունը վերանորոգման հսկայական աշխատանքներ է իրականացրել ստորգետնյա սենյակներում ու անցուղիներում: Կոլիզեումի հնագիտական պարկի տնօրենը կարևորել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունը, քանի որ այցելուներն ավելի լավ կհասկանան, թե ինչպես է գործել Կոլիզեումը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page