top of page

Հռոմի պապին հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Մաշալյանը

Oct 7, 2021
1 min read


Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, գրում է ermenenihaber.am-ը:


Նշենք, որ պատրիարքը Հռոմ է մեկնել մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով երկօրյա համաժողովին։ Համաժողովին ներկա է գտնվել նաև Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։


Պատրիարք Մաշալյանին այցի ընթացքում ուղեկցել է Պատրիարք Հոր Գավազանակիր՝ Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Մյուրզյանը։ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը և Պատրիարք Հայրը, մի շարք հանդիպումներ են ունեցել Վատիկանի մեջ։ Նրանք հանդիպում են ունեցել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page