top of page

Հռոմի պապը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Jul 14, 2021
1 min read


Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի բժիշկներն աղիների վիրահատությունից հետո չորեքշաբթի դուրս են գրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:


Կիրակի հովվապետն անցկացրել է ավանդական աղոթք և քարոզ՝ հիվանդանոցի պատուհանից օրհնելով հավաքվածներին: Վատիկանի աղբյուրների համաձայն, կիրակի պոնտիֆիկոսի հայտնվելը հավատացյալների առջև ինքնին վիրահատությունից հետո նրա լիարժեք վերականգնման նշան է:


Իտալական հեռուստատեսությամբ ավելի վաղ ցուցադրված կադրերը ցույց են տալիս, որ հիվանդանոցի ներսում, որտեղ Հռոմի պապը ողջունում է անձնակազմին և այլ հիվանդների, ներառյալ երեխաների բաժանմունքում, նա տեղաշարժվում էր անվասայլակով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page