top of page

Հռոմի պապը հաստատել է Գլազգոյում կլիմայի վերաբերյալ համաժողովին մասնակցելու մտադրությունը

Sep 2, 2021
1 min read

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP-26): Այդ մասին նա հայտարարել է իսպանական Cope ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Ծրագիրը նախատեսում է, որ ես կգնամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ինձ կզգամ այդ պահին: Իրականում իմ ելույթն արդեն նախապատրաստվում է»,- ասել է պոնտիֆիկոսը:


Կլիմայի վերաբերյալ միջազգային համաժողովը նախատեսված է նոյեմբերին Գլազգոյում, որի նախապատրաստմանը կմասնակցի G20-ում նախագահող Իտալիան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page