Հռոմում Բայդենի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Oct 29, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյունը փոքր վթարի է ենթարկվել Հռոմում։
Այդ մասին հայտնել են Սպիտակ տնից։
«Նախագահական ավտոշարասյան ավտոմեքենան, որը Վատիկանից դուրս էր գալիս դեպի Քվիրինալ պալատ, փոքր վթարի է ենթարկվել։
Լուրջ վնասվածքներ չեն եղել, բայց ամեն դեպքում, ուղևորներին զննում են ԱՄՆ բժշկական անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Վատիկանում այցելել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ապա Քվիրինալ պալատում հանդիպել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։























Comments