«Հսկվող կրակ» միջոցառում` Ծիծեռնակաբերդի տարածքում
Jun 24, 2021
1 min read

Այսօր՝ հունիսի 24-ին, ԱԻՆ-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Ծիծեռնակաբերդ» զբոսայգուն հարող խոտածածկ տարածքում իրականացնելու է «Հսկվող կրակ» միջոցառում։
Անվտանգությունը կապահովեն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթափոխային ծառայություն իրականացնող փրկարարական ծառայողները։
Վերահսկվող այրումը կկանխի հրդեհների առաջացումը և դրանց հնարավոր հետևանքները:























Comments