top of page

Հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել․ «Թերթ»

May 4, 2021
1 min read

Հունաստանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում`կապված մայիսի 1-ի` հավաքական և անձնական իրավունքների, սոցիալական արդարության և խաղաղության, առողջության և անվտանգության համար աշխատողների պայքարի հիշատակի միջազգային օրվա հետ:


Գործադուլի որոշումը կայացրել է լրագրողական ամենամեծ արհմիությունը՝ Աթենքի ESIEA օրաթերթերի խմբագիրների միությունը և դրա հետ համագործակցող ընկերակցությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Քանի որ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր էր, աշխատողների ակցիաները հետաձգվել էին:


Մայիսի 4-ի առավոտյան 6-ից գործադուլը սկսվել է լրատվամիջոցների մեծ մասում` տպագիր, ռադիո, ինտերնետ, պետական և մասնավոր հատվածում, Հունաստանի պետական հեռուստատեսությունում, Աթենքի AMNA լրատվական գործակալությունում, քաղաքային ռադիոկայաններում, Տեղեկատվության և կապի գլխավոր քարտուղարությունում, նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծառայություններում:


Բացառություն է արվել միայն գործադուլը, ինչպես նաև համաճարակի մասին Առողջապահության նախարարության տեղեկատվությունը լուսաբանող լրագրողների համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page