top of page

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Aug 21, 2021
1 min read

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։


Այդ մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:


«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետևանքներին: Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:


Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղան միգրանտների մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page