Նիկոս Դենդիաս. թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ
Jul 23, 2021
1 min read

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ: Այս մասին հաղորդում է Cyprus Mail-ը:
Նրա խոսքով՝ Հունաստանն ու Թուրքիան չեն կարող կարգավորել հարաբերությունները, քանի դեռ Անկարան չի դադարել Կիպրոսում միջազգային իրավունքի խախտումը:
«Բացարձակ ակնհայտ է, որ Թուրքիայի սադրիչ գործողություններն ուղղված են Կիպրոսի խնդրի այլընտրանքային լուծումների առաջընթացին, ինչի հետ համաձայն և՛ Կիպրոսում, և՛ միջազգային հանրությունում: Թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ: Մեր պատասխանն ինչպես միշտ հիմնված է միջազգային իրավունքի և արժեքների վրա»,-ասել է Դենդիասը:























Comments