top of page

Հունաստանում ահաբեկչական խմբավորման անդամն ազատ է արձակվել

  • Jul 31, 2021
  • 1 min read


«Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ Իրակլիս Կոստարիսը, որը սպանել էր լրագրող և քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսին և դատապարտվել ցմահ ազատազրկման, ազատ է արձակվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է հունական Newsbomb.gr լրատվական պորտալը:


Ըստ պորտալի՝ Կոստարիսը, որը 1987 թվականից «Նոյեմբերի 17» ահաբեկչական կազմակերպության անդամ էր՝ մինչև 2002 թվականին խմբավորման լուծարումը, հուլիսի 29-ին ազատ է արձակվել մի շարք պայմաններով, որոնք չեն ներկայացվում:


Կոստարիսը դատապարտվել է մի քանի հանցագործությունների համար, որոնց շարքում է 1989 թվականին Աթենքի ներկայիս քաղաքապետի հոր ՝ Պավլոս Բակոյանիսի սպանությունը:

Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page