top of page

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • Sep 30, 2021
  • 1 min read

ree

Առաջին անգամ Հայաստանում գտնվող Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերին ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:


Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի:


Պատվիրակության անդամ, Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայության (EPIS) համակարգող, Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Էլեֆթերիոս Պապադոպուլոսը նշել է. «Առաջին անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության թանգարան: Պապս գաղթել է Ստամբուլից, եւ այստեղ տեսնելով այս փաստերը՝ ցնցված եմ: Հույս ունեմ, որ հետագա սերունդներն ամեն ինչ կանեն կանխարգելելու ցեղասպանությունները»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page