top of page

Հուրգադայի հյուրանոցներից մեկում թունավորումից հետո շեֆ խոհարարն ու փոխտնօրենը ձերբակալվել են

Nov 1, 2021
1 min read

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է Հուրգադայի AMC Royal հյուրանոցի տնօրենի օգնականի և շեֆ խոհարարի ձերբակալության մասին։ Այնտեղ 47 զբոսաշրջիկ է թունավորվել։ Ձերբակալվածները հերքում են առաջադրված մեղադրանքները։


Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 29 ռուս զբոսաշրջիկ, 14 էստոնացի, 4 չեխ։


Մասնագետները նմուշներ են վերցրել հյուրանոցի սառնարաններից, սննդից և ըմպելիքներից։ Հարցաքննվել են հոսպիտալացվածներին հետազոտած բժիշկները, թունավորված զբոսաշրջիկները, ինչպես նաև հյուրանոցում այն հանգստացողները, ովքեր չեն թունավորվել։


Հյուրանոցում աշխատանքներ է իրականացնում Զբոսաշրջության և առողջապահության նախարարությունների հանձնաժողովը։ Մասնավորապես, ուսումնասիրվում է ըմպելիքներում օգտագործվող սառույցը։


Ռուս զբոսաշրջիկներից մեկը «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնել է մոտ 200 տուժածի մասին, որից 30-ը երեխա է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page