top of page

Որոշ դեպքերում սուր ընթացք է ունենում․ ՀՎԿԱԿ

  • Dec 21, 2021
  • 1 min read


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, որը որոշ դեպքերում ավելի սուր ընթացք է ունենում:


Ախտանշանները նույնն են, որոնք բնորոշ են սուր շնչառական հիվանդություններին՝ հարբուխ, կոկորդի ցավ, ընդհանուր մկանացավ, գլխացավ: Կարող է ուղեկցվել ջերմությունով կամ առանց դրա: Խորհուրդ է տրվում հաճախ օդափոխել սենյակները, ախտահանել ձեռքերը, պահպանել հակահամաճարակային կանոնները:


Եվգենյա Խաչատրյանը նշել է, որ կանխարգելիչ կարևոր գործոններից է նաև դիմակ կրելը, որը կօգնի վարակի շղթան կոտրելու գործում:


Գրիպի կանխարգելելու համար առանցքային է պատվաստումը: Եվգենյա Խաչատրյանը նշել է նաև, որ պատվաստանյութերն առկա են պոլիկլինիկաներում, ցանկացողները կարող են դիմել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page