top of page

3930 քաղաքացի ստացել է ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի փոխհատուցում

  • Sep 1, 2021
  • 1 min read

ree

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 3930 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 798 մլն դրամի չափով. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2021 թվականի համար նախատեսված է 1,2 մլրդ դրամ, որը տրամադրվելու է մինչև 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված շուրջ 6500 քաղաքացու։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։


Ավանդի փոխհատուցման իրավունք ունի նաև մահացած ավանդատուի ամուսինը կամ կինը, եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։ Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը սկսվել է 2006 թվականից և, կրելով շարունակական բնույթ, տարբեր ժամանակահատվածներում դիմելու իրավունք է տրվել որոշակի սոցիալական խմբերի: Ծրագիրն ունի շարունակական բնույթ ունի և, եթե փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք իրենց տարիքային սոցիալական խմբին համապատասխան իրավունքի սահմանման ժամանակահատվածում չեն դիմել, ապա կարող են դիմել 2021 թ. ընթացքում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page