ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն չի մասնակցի ավագանու ընտրություններին
- Sep 10, 2021
- 1 min read

ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ կառույցը չի մասնակցելու ավագանու ընտրությանը։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ գյումրեցիներ,
ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն, ընտրություններին ընդառաջ, արձանագրում է, որ իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ, շինծու քրեական գործերով և քաղաքական հետապնդումներով նպատակադրվել է սահմանափակել քաղաքական գործունեություն իրականացնելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը։
Ստեղծված իրավիճակում ՀՅԴ քաղաքային կոմիտեն համարում էր, որ արդյունավետ կլիներ ընտրություններին լայն ընդդիմադիր ճակատով մասնակցությունը՝ համախմբելով Գյումրիում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերին և գործիչներին, ինչը, ցավոք, չհաջողվեց։ Ուստի, քննելով իրավիճակը, ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի համարում մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին:
Միևնույն ժամանակ, մենք մեր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում մասնակցել ընտրություններին և քվեարկել իրական ընդդիմադիր կեցվածք որդեգրած քաղաքական ուժերից մեկի օգտին՝ մերժելով իշխող կուսակցությանն ու նրա դրածոներին։
Միաժամանակ հայտարարում ենք, որ ՀՅԴ Գյումրու քաղաքային կառույցը շարունակելու է քաղաքում արդարության հաստատման, գյումրեցիների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իր պայքարը, ուշադրության կենտրոնում է պահելու քաղաքի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում նպաստելու է դրանց լուծմանը»։


























Comments