Հյուսիսային Կորեան ընդլայնում է ուրանի հարստացումը
Sep 17, 2021
1 min read

Արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան ընդլայնում է ուրանի հարստացման համար նախատեսված իր առանցքային օբյեկտը. հայտնում է CNN-ը։
Սպառազինությունների հարցով փորձագետ, Միդլբերիի ինստիտուտի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջեֆրի Լյուիսը հեռուստաալիքին ասել է, որ Maxar ընկերությա արած արբանյակային լուսանկարներում երևում է՝ Յոնբյոնի միջուկային հետազոտությունների համալիրի տարածքում ընթանում է ուրանի հարստացման գործարանի շինարարություն։ Դա, փորձագետի կարծիքով, կարող է թույլ տալ Հյուսիսային Կորեային մեծացնելու միջուկային նյութերի արտադրությունը 25 տոկոսով՝ հասցնելով զենքի ստացման համար անհրաժեշտ որակի։























Comments