«Հեզբոլլահ»-ը դիզելային վառելիքով լցանավ է ուղարկում Լիբանան
«Հեզբոլլահ» խմբավորումը դիզելային վառելիքով լցանավ կուղարկի Լիբանան՝ երկրում խորացող ճգնաժամի ֆոնին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է Aljazeera-ն, այդ մասին հայտնել է շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը:
Նրա խոսքով՝ վառելիքը կուղարկվի օգոստոսի 19-ին: Նասրալլահը նշել է, որ մեկ խմբաքանակով չեն սահմանափակվի` իրանական իշխանությունները պատրաստ են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Լիբանանին:
«Աստված տա, որ այդ նավը և այլ նավերը անվտանգ տեղ հասնեն», -հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն իր հեռուստատեսային ուղերձում:
Comments