top of page

Թուրքիան ավարտին է հասցրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները

Jul 9, 2021
1 min read

2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ:


Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:


Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85 կմ և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական գազի պահանջարկը։


Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս գազատարի աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2020թ. սեպտեմբերից։ Այժմ թուրքական կողմը նախապատրաստական աշխատաքները ավարտին է հասցրել:


Ավարտելով երթուղու նախագծման հետ կապված բոլոր աշխատանքները՝ Թուրքիան նոր գազատարի համար նախագծված տեխնիկական տվյալների հաստատման համար սպասում է ադրբեջանական կողմի համաձայնությանը:


Նշվում է, որ շուտով ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերությունը երկրի իշխանություններից համաձայնություն ստանալուց հետո կսկսի գազատարի նախիջևանյան հատվածի կառուցման աշխատանքները:


Հիշեցնենք, որ նախագիծն իրականացնում են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page